Ուկրաինայում ռուսամետ անջատողականների կողմից ձերբակալված Մեծ Բրիտանիայի քաղաքացին մահացել է

15:13, 15.07.2022

Ուկրաինայում ռուսամետ անջատողականների կողմից ձերբակալված բրիտանացի Փոլ Արին մահացել է։ Համապատասխան տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

«Presidium Network» կազմակերպությունը, որն աջակցում է կալանավորի ընտանիքին, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել ընտանիքի հետ։

45-ամյա բրիտանացի Փոլ Արին ձերբակալվել էր ապրիլին՝ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում» և մեղադրվել ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցելու մեջ։

Բացի այդ, «Sky News»-ը գրում է, որ այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օմբուսմեն Դարիա Մորոզովան սոցցանցում գրել է, որ Փոլն ուներ շաքարային դիաբետ, ինչպես նաև շնչառության, երիկամների և սրտանոթային խնդիրներ։

Նմանատիպ