Ուկրաինայում հայտարարում են, որ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրի նախագծի վերաբերյալ ցանկացած հրապարակային քննարկում վնասում է բանակցություններին և խանգարում է ամերիկացի գործընկերների հետ կառուցողական երկխոսությանը

16:18, 28.03.2025

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, որը գտնվում է մշակման փուլում։ Այս մասին ուկրաինական մեդիայի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

Սվիրիդենկոյի խոսքով՝ կառավարությունը նպատակ ունի հասնել համաձայնության ԱՄՆ-ի հետ և առայժմ խուսափում է առավել մանրամասն մեկնաբանություններից։

«Սա աշխատանքային տարբերակ է, որը էապես արտացոլում է ամերիկյան կողմի իրավական դիրքորոշումը։ Մենք ձևավորում ենք մեր դիրքորոշումը, և այժմ գործընթացը ֆորմալիզացված է», – նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ երբ համաձայնությունը ձեռք բերվի, կառավարությունը կդիմի Ռադայի պատգամավորներին։

«Երբ անհրաժեշտ լինի, մենք անպայման խորհրդակցություններ կունենանք Գերագույն Ռադայի հետ։ Այժմ համաձայնագրի տեքստի վերաբերյալ ցանկացած հրապարակային քննարկում միայն վնասում է բանակցություններին և խանգարում մեր ամերիկացի գործընկերների հետ կառուցողական երկխոսությանը», – հայտարարել է Սվիրիդենկոն։

Հիշեցնենք, որ «Financial Times»-ը և «Bloomberg»-ը տարածել էին հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, որը ԱՄՆ-ն ուղարկել էր Ուկրաինային մարտի 23-ին։ Փաստաթղթի համաձայն՝ եթե Ուկրաինան համաձայնի այս տարբերակին, դա ԱՄՆ-ին լայն լիազորություններ կտա Ուկրաինայի ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների վերահսկման և ռեսուրսների արդյունահանման ոլորտում։

Նմանատիպ