Ուկրաինայում Գերմանիայի դեսպան – Մենք ծանր սպառազինություն ենք հանձնելու Ուկրաինային, այս որոշումը վերջնական է

12:12, 29.05.2022

Գերմանիան Ուկրաինային կհանձնի ծանր սպառազինություն, և այս որոշումը վերջնական է,- այս մասին հայտարարել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդգուզենը։

Խոսելով «Գեպարդ» տիպի տանկերի մասին՝ դիվանագետը նշեց, որ դրանք կարելի է գնել անմիջապես արտադրողից, սակայն կառավարությունը պետք է արտահանման իրավունք տա։ Ինչ վերաբերում է «Մարեդներին», Ֆելդգուզենի խոսքով, այս տեխնիկան տասը տարի կանգնած է ավտոկայանատեղիում և ունակ չէ կռվելու, այն վերանորոգման կարիք ունի։

«Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց մեր որոշումը վերջնական է՝ մենք ծանր սպառազինություն կհանձնենք Ուկրաինային»,- ասել է դեսպանը։

Նմանատիպ