Ուկրաինայում ասում են, որ Լիսիչանսկը ռուսների ամբողջական վերահսկողության տակ չէ

15:57, 03.07.2022

Ուկրաինայում ասում են, որ Լիսիչանսկը ռուսների ամբողջական վերահսկողության տակ չէ։ «BBC»-ի տեղեկություններով՝ այս մասին նրանց ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Յուրի Սակը։

Սակի խոսքով՝ ռուսները դեռ լիարժեք վերահսկողություն չեն հաստատել Լիսիչանսկի վրա, սակայն իրավիճակը չափազանց բարդ է, քանի որ ռուսները առանց կանգ առնելու գրոհում են քաղաքը։

«Ուկրաինացիների համար մարդկային կյանքը գլխավոր առաջնահերթությունն է, ուստի երբեմն մենք կարող ենք նահանջել որոշակի տարածքներ՝ ապագայում դրանք կրկին վերականգնելու համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից Լուգանսկի շրջանի օկուպացմամբ Դոնբասի շրջանի համար պայքարը չի ավարտվի, քանի որ ուկրաինացիները դեռևս վերահսկում են Դոնեցկի մարզի կարևոր խոշոր քաղաքները։ Նա նաև ասել է, որ Ուկրաինան իր արևմտյան գործընկերներից ստացել է ծանր հրետանի և այլ զինատեսակներ և շուտով կազատի իր տարածքները։

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին։

Նմանատիպ