Ուկրաինային ռազմական օգնության հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ 40 երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ
Գերմանիայում Ռամշտայն ռազմաբազայում սկսվել է 40 երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։
ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բանակցություններից առաջ։ Նա ասել է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականների պայքարը ռուսների հետ կմնա պատմության մեջ։ Նրա խոսքով՝ այս պայքարը ոգեշնչող է ողջ ազատ աշխարհի համար։
«Ուկրաինան այսօր մեր օգնության կարիքն ունի և մեր աջակցության կարիքը կունենա նույնիսկ պատերազմի ավարտից հետո։ Ինչպես նախագահ Բայդենն է ասել, մեր ռազմական օգնությունն ուղարկվում է անմիջապես Ազատության ճակատի գիծ՝ առաջնագիծը պահպանող անվախ և փորձառու ուկրաինացի մարտիկներին։ Ուկրաինացի ընկերներ, մենք գիտենք, թե ինչ եք կրում, և դուք գիտեք, որ մենք աջակցում ենք ձեզ, և այդ պատճառով մենք այստեղ ենք՝ ամրապնդելու ուկրաինական ժողովրդավարության զինանոցը», – ասել է Օսթինը։
Պաշտպանության նախարարներն այսօր կընդունեն շրջանակային համաձայնագիր, որով Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները ռազմական օգնություն կցուցաբերեն Ուկրաինային և կաջակցեն պատերազմի ավարտից հետո երկրի վերականգնմանը։
Ուկրաինայի գործընկերները կարողացել են մոբիլիզացնել 5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։