Ուկրաինայի զինված ուժերը Իզյում ֆքաղաքի մոտ ոչնչացրել են ռուսական երկու հրամանատարական կետեր. Ալեքսեյ Արեստովիչ

11:52, 01.05.2022

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Ալեքսեյ Արեստովիչի խոսքով՝ ուկրաինական զինված ուժերը Իզյում քաղաքի մոտ ոչնչացրել են ռուսական երկու հրամանատարական կետեր։

Նրա խոսքով, հարյուրավոր զինվորներ են զոհվել, այդ թվում՝ հնարավոր է լինի ռուս գեներալ:

«Երկու հարված Իզյումի վրա, մեկը՝ ռազմաօդային ուժերի շտաբին, մյուսը՝ միավորված ուժերի շտաբին։ Անգամ ստորին սահմանին՝ մի տեղ 100 դիակ, մյուսում՝ 200, երրորդում՝ առնվազն 100։ Վերին սահմանը 200-300 է»,- ասել է Արեստովիչը։

Արեստովիչը մեկնաբանել է նաև օդադեսանտային ուժերի շտաբի պետ գեներալ Սիմոնովի հնարավոր մահը։

«Ըստ որոշ տվյալների, որոնք պետք է ճշտվեն, ռազմաօդային ուժերի շտաբի պետը ոչնչացվել է»,- ասել է Արեստովիչը։

Նմանատիպ