Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղեկատվության համաձայն՝ Սև ծովում ուկրաինական նավահանգիստները վերսկսել են իրենց աշխատանքը

16:37, 27.07.2022

Սև ծովում ուկրաինական նավահանգիստները վերսկսել են աշխատանքը։ Այս մասին ասված է Ուկրաինայի ռազմական և ռազմածովային ուժերի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման մասին համաձայնագրի ստորագրման հետ կապված՝ աշխատանքը վերսկսվել են Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստները։

Նավերի մուտքն ու ելքը ծովային նավահանգիստներ կիրականացվի քարավանի ձևավորման միջոցով։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ ռազմական և քաղաքացիական մասնագետներն աշխատում են նավերի համար անվտանգ երթուղիներ որոշելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ռուսաստանը և Ուկրաինան ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ համատեղ համաձայնագիր են ստորագրել, որը պետք է ապահովի Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման համար նավերի անվտանգ անցումը։

Նմանատիպ