Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Starlink և Starshield համակարգերը գործում են, և կապը կայուն է
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է թարմացված տեղեկատվությունը, որ Starlink և Starshield համակարգերը գործում են ժամում ավելի քան 400 կիլոմետր արագությամբ, և կապը կայուն է։
Տեղեկատվության համար՝ մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում Starlink և Starshield համակարգերը դադարել են աշխատել ժամում ավելի քան 130-161 կիլոմետր արագությամբ շարժվելիս, ինչը խոչընդոտել է լոգիստիկան և սահմանափակել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։
Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը չի մասնակցել Ուկրաինայի կողմից այս համակարգերի օգտագործման սահմանափակմանը։