Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի ղեկավարը հայտարարում է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի ղեկավարը հայտարարում է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով։

Տեղեկությունը տարածում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Բուդանովի խոսքով՝ Նավալնիի մահվան պատճառը եղել է թրոմբը։

«Դա կարող է ձեզ հիասթափեցնել, բայց մենք գիտենք, որ նա մահացել է թրոմբից: Սա քիչ թե շատ հաստատված է։ Սա ինտերնետից վերցված պատմություն չէ, բայց, ցավոք, նա մահացել է բնական մահով»,- ասում է Բուդանովը։