Ուկրաինայի օմբուդսմենը հայտնում է Կուրսկի շրջանում ուկրաինացի ռազմագերիների ենթադրյալ գնդակահարության մասին

12:39, 21.11.2024

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնում է Կուրսկի մարզում ուկրաինացի ռազմագերիների գնդակահարության մասին։

Սեփական տեղեկություններով՝ սոցցանցերում լուրեր են տարածվել ռուս զինվորների հերթական ռազմական հանցագործության մասին։ Սակայն Լուբինեցը չի հայտնում միջադեպի այլ մանրամասներ, այդ թվում՝ զոհերի թիվը։

Ուկրաինայի օմբուդսմենի խոսքով՝ նշված հանցագործության վերաբերյալ ինքը դիմել է ՄԱԿ-ին և «Կարմիր խաչին»։

«Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի։ Զավթող երկիրը հերթական անգամ խախտել է Ռազմագերիների հետ վարվելու Ժնևի կոնվենցիան։ Ռուսաստանին պետք է կանգնեցնել։ Հակառակորդը պատասխան է տալու յուրաքանչյուր հանցագործության համար»,- ասել է Լյուբինեցը։

Նմանատիպ