Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդականը հայտնել է, որ պայթյուն է տեղի ունեցել Իզյումում՝ ռուսական երկրորդ բանակի շտաբում, որտեղ, ենթադրաբար, ներկա է եղել Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը
Ուկրաինայում հայտարարում են, որ Իզյում քաղաքում տեղակայված Ռուսաստանի երկրորդ բանակի շտաբում, որտեղ տարածված տեղեկատվությամբ գտնվում է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հաստատել են պայթյունը:
Այս մասին սոցցանցում գրում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։
«Մեկ ժամ առաջ մենք ստացանք ռուսական 2-րդ բանակի շտաբում պայթյունի մասին հաստատումը։ Այն վայրում, որտեղ գտնվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Գերասիմովի շտաբը, ով ժամանել էր Սլավյանսկի գրոհը ղեկավարելու համար: բարձրաստիճան սպաների միջև հաստատված է 200»,- գրել է Գերաշենկոն Twitter-ում։
Իզյումում հրամանատարական կետերի ոչնչացման մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Նրա խոսքով երկու հարված է հասցվել, որոնց հետևանքով զոհվել է 200-300 զինվորական։