Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է խնդրագիր, համաձայն որի քաղաքացիները պահանջում են Բորիս Ջոնսոնին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակել
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է խնդրագիր, համաձայն որի քաղաքացիները պահանջում են Բորիս Ջոնսոնին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակել։
«Խնդրում եմ դիտարկել Բորիս Ջոնսոնին ուկրաինական քաղաքացիություն տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել նրա թեկնածությունը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում։ Որոշման դրական կողմերը. Բորիս Ջոնսոնի համաշխարհային աջակցությունը, հստակ դիրքորոշում Ուկրաինա ռազմական ներխուժման դեմ, կրթություն քաղաքական, ֆինանսական և իրավական ոլորտներում»,- ասված է խնդրագրի տեքստում։
Միջնորդագիրը ներկայումս ունի ավելի քան 500 ձայն։ Որպեսզի Վլադիմիր Զելենսկին քննարկի խնդրագիրը, նախաձեռնությունը պետք է հավաքի առնվազն 25 000 ձայն։