Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ երկրի ողջ տարածքում վերականգնվել է կրիտիկական ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ երկրի ողջ տարածքում վերականգնվել է կրիտիկական ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը

Ամբողջ Ուկրաինայում վերականգնվել է կարևոր ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը, իսկ բնակչությանը աստիճանաբար վերականգնվում է էլեկտրաէներգիան։ Այդ մասին տեղեկացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Տիմոշենկոն։

Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Կիրիլ Տիմոշենկոյի խոսքով, ամբողջ երկրում շուրջ չորս հազար հատուկ կետեր են կազմակերպվել, որտեղ տեղացիները կարող են տաքանալ և լիցքավորել հեռախոսները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքի բնակիչներին խմելու ջրի մատակարարումը վերականգնվել է, թեև ցանցի ամբողջական բեռնվածության պահպանման համար որոշ ժամանակ կպահանջվի։