Ուկրաինայի նախագահի աշխատակազմում հայտարարում են, որ ռազմական գործողությունների ժամանակ երկրում ընտրությունների անցկացումը զուրկ է իրատեսությունից
An officer looks out from a door beside a plaque reading "President of Ukraine" on the Ukrainian president's office during talks with the French Foreign Affairs Minister on May 31, 2019. (Photo by Sergei SUPINSKY / AFP)
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքում է երկրում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի կոչին:
«Բի-բի-սի»-ին Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում ընտրություններ անցկացնելու գաղափարը զուրկ է իրատեսությունից:
Պարբերականի փոխանցմամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչը նաև նշել է, որ շատ տարօրինակ է ընտրություններ ծրագրել «հրթիռների և դրոնների ուղեկցությամբ»:
«Սա վկայում է իրատեսության ամբողջական բացակայության մասին», – հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Ի գիտություն՝ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլո Ֆեդորովը հանդես է եկել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչով: Ֆեդորովի խոսքով՝ Ուկրաինան պետք է գտնի օրինական, անվտանգ և իրատեսական մեխանիզմ, որը թույլ կտա վերականգնել լիարժեք ժողովրդավարական գործընթացը, նույնիսկ ձգձգվող պատերազմի պայմաններում: