Ուկրաինայի նախագահի աշխատակազմում անվանվել են Ռուսաստանի հետ բանակցությունների համար անհրաժեշտ չորս պայման
Ուկրաինայի նախագահի աշխատակազմում անվանվել են Ռուսաստանի հետ բանակցությունների համար անհրաժեշտ չորս պայման: Ինչպես նշում է Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Կրեմլի հետ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ բոլոր չորս պայմանները նախատեսում են Ուկրաինային զենքի մատակարարում։
«Ռուսաստանի հետ բանակցելու համար անհրաժեշտ է ճիշտ դիրքորոշում։ Սա ներառում է չորս պարզ բաղադրիչ. 1. Հեռահար հրետանի, հրթիռային համակարգեր և ամերիկյան օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր՝ ռուսական նյութատեխնիկական միջոցները ոչնչացնելու համար: 2. ՀՕՊ և հակահրթիռային համակարգեր ուկրաինական քաղաքները պաշտպանելու համար. 3. Հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ լավագույն որսորդները, 4. Զրահատեխնիկա հակահարձակման համար»,- գրել է Պոդոլյակը։