Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում
Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում

Անվտանգության միջոցառումների պատճառով Ուկրաինան փակել է իր օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար։

Ուկրաինայում գտնվող Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբի տվյալներով, պայթյուններ են լսվում Կիևում և Կրամատորսկում։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են նաև Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայների մասին։

Ուկրաինայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ արտակարգ նիստ է գումարել, որն այժմ ընթանում է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։

Թողնել մեկնաբանություն