Ուկրաինայի կրթության նախարարը շնորհակալություն է հայտնում Վրաստանին ուկրաինացի երեխաներին աջակցելու համար

17:43, 04.06.2022

Ուկրաինայի կրթության նախարար Սերգեյ Շկառլոտը շնորհակալություն է հայտնում Վրաստանին ուկրաինացի երեխաներին աջակցելու համար։

Ինչպես նշել է նախարարը, Վրաստանը պատերազմի ընթացքում մեծ, ամուր աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային։

«Սա մեծ, ուժեղ աջակցություն է Ուկրաինային պատերազմի ժամանակ։ Ավելի քան 100 երկրներ բացել են ուկրաինական դասարաններ և կրթական տարածք են հատկացրել մեր երեխաներին, և դա շատ կարևոր է բոլոր ուկրաինացիների համար։ Մենք պետք է պահպանենք այս ռազմավարությունը, որպեսզի ուկրաինացի երեխաներին կրթելու գործընթացը կանգ չառնի։ Մեր աշակերտները պետք է ունենան կրթություն, որը կարևոր է նրանց ապագայի համար: Շատ շնորհակալություն վրաց ժողովրդին, ողջ Վրաստանին, մեր ընկերներին այս կարևոր և ամուր աջակցության համար։ Շնորհակալություն», – ասաց Սերգեյ Շկառլոտը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Թբիլիսիի Գրուշևսկու անվան 41-րդ և Բաթումիի 20-րդ հանրակրթական դպրոցներում ուկրաինալեզու սեկտոր է ստեղծվել, որտեղ ուկրաինացի աշակերտները հնարավորություն ունեն կրթություն ստանալ նույն ուսումնական պլանով և ունեն դասագրքեր, ինչպես ուկրաինական դպրոցներում:

Վրաստանի կառավարության որոշմամբ, այն աշակերտները, ովքեր ուկրաինական պատերազմի հետևանքով չեն կարողանում իրենց կրթությունը շարունակել ուկրաինական դպրոցներում և ցանկություն են հայտնում ուսումը շարունակել Վրաստանում, ընդունվում են դպրոցներ պարզեցված կարգով։ Առկա տվյալների համաձայն, Թբիլիսիում և մարզերում արդեն ընդունվել է տարբեր տարիքի ավելի քան 1000 աշակերտ։ Թբիլիսիում և Բաթումում ուկրաինական բաժնում այժմ ավելի քան 400 երեխա է սովորում։

Նմանատիպ