Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ Դոնեցկի մարզում ռուս օկուպանտների գրոհները հետ են մղվել մի քանի ուղղություններով, իսկ երկու վայրերում մարտերը շարունակվում են

10:38, 25.07.2022

Ուկրաինական բանակը Դոնեցկի մարզում մի քանի ուղղություններով հետ է մղել ռուս օկուպանտների գրոհները, իսկ մարտերը շարունակվում են երկու վայրերում։ Այս մասին տեղեկություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով ուկրաինական բանակի գլխավոր շտաբի վրա։

Նրանց տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերը ռեակտիվ հրետանիով ռմբակոծել են Կրամատորսկի և Բախմուտի շրջանների բնակավայրերը։ Ռուսաստանը ռազմական ավիացիա է կիրառել նաև Բախմուտ քաղաքի դեմ։

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական բանակի ստորաբաժանումները կորուստներ են կրել, սակայն նրանք դեռ փորձում են վերահսկողություն հաստատել Ուգլեգորսկի ՋԷԿ-ի տարածքում։ Ռուսական զորքերը փորձեցին առաջ շարժվել Խերսոնի շրջանում, սակայն կորուստներ կրեցին և նահանջեցին։

Ուկրաինացի զինվորականները չեզոքացրել են Խմելնիցկի շրջանի ուղղությամբ արձակված չորս թեւավոր հրթիռ։ Հաղորդվում է նաև, որ ուկրաինացի զինվորականները ռուսական Սու-25 ռազմական ինքնաթիռ են խոցել։

Նմանատիպ