Ուկրաինայի Գլխավոր շտաբ. Հակառակորդը շարունակում է արգելափակել ուկրաինական ստորաբաժանումները «Ազովստալ» գործարանի տարածքում, իրականացնում է հրետանային և օդային հարվածներ

11:08, 14.05.2022

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո 80-րդ օրը օկուպանտները շարունակում են իրենց լայնածավալ զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ հիմնական նպատակ ունենալով լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջանների վրա և ապահովել ցամաքային միջանցք ժամանակավոր օկուպացված Ղրիմի հետ, – հայտնել են Ուկրաինայի զինված ուժերում։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ ագրեսորը շարունակում է մարտերը Արևելյան օպերատիվ գոտում՝ իրականացնելով կրակային գործողություններ ինչպես ամբողջ առաջնագծում, այնպես էլ ուկրաինական բանակի պաշտպանության խորքերում։ Ներկա փուլում նրանց ամենածավալուն գործունեությունը գրանցվում է Սլոբոժանսկի և Դոնեցկի ուղղություններով։ Բացի այդ, գլխավոր շտաբի տվյալներով, ողջ Ուկրաինայի տարածքում ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռային հարվածների սպառնալիքը պահպանվում է։

«Հակառակորդը Խարկովի ուղղությամբ ակտիվ մարտեր չի վարել։ Նրանց հիմնական ջանքերն էին ապահովել իրենց զորքերի դուրսբերումը Խարկով քաղաքից, պահպանել գրավյալ դիրքերը և մատակարարման ուղիները։ Խարկովի մարզում օկուպանտները օդային հետախուզական գործողություններ են իրականացրել Իզյում, Կապիտոլիվկա եւ Դիբրովա շրջաններում։ Դոնեցկի և Տավրիայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ականանետեր, հրետանի, ռեակտիվ համակարգեր և ավիացիա՝ առավելագույն վնաս հասցնելու Ուկրաինայի պաշտպանության ուժերին և ամրացված օբյեկտներին։ Մարիուպոլում հակառակորդը շարունակում է արգելափակել մեր ստորաբաժանումները «Ազովստալ» գործարանի մերձակայքում և իրականացնում է զանգվածային հրետանային և օդային հարվածներ»,- ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։

Նմանատիպ