Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ ռուսական ագրեսիայի հետևանքով երկրում զոհվել է 347 երեխա, վիրավորվել՝ 648-ը

13:25, 10.07.2022

Ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում 347 երեխա է զոհվել, 648-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

«Ռուսաստանի Դաշնության լայնածավալ զինված ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում տուժել է ավելի քան 995 երեխա։ 2022 թվականի հուլիսի 10-ի առավոտվա դրությամբ զոհված երեխաների պաշտոնական թիվը չի փոխվել և կազմում է 347։ Տուժածների թիվն աճել է, ավելի քան 648-ը վիրավոր են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դատախազության տվյալներով՝ թվերը վերջնական չեն, քանի որ վերահսկվում են ակտիվ ռազմական գործողությունները, ժամանակավորապես օկուպացված ու ազատագրված տարածքները։

Գործակալության տվյալներով՝ ամենամեծ թվով երեխաներ են զոհվել ու վիրավորվել Դոնեցկի, Խարկովի և Կիևի շրջաններում։

Նմանատիպ