Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը պատրաստվում է, և հանրությունը բոլոր մանրամասները կիմանա փաստաթղթի ավարտից հետո. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը պատրաստվում է, և հանրությունը բոլոր մանրամասները կիմանա փաստաթղթի ավարտից հետո, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան շատ հավասարակշռված վերաբերմունք ունի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրում գործընկեր երկրների շրջանակի նկատմամբ։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ապագա փաստաթղթին և շատ հավասարակշռված վերաբերմունք ունենք գործընկեր երկրների շրջանակի նկատմամբ, որը չպետք է մեզ հիասթափեցնի ոչ մի դեպքում և ոչ մի տեսակի ագրեսիայի դեպքում։ Ամեն ինչ կարող է լինել ապագայում: Մենք արդեն հասկանում ենք, որ մեզ համար հեշտ չէ գործ ունենալ նման հարևանների հետ, ուստի մենք խոսում ենք հիմնարար համաձայնագրի մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։