Ուկրաինայի ԱԳՆ-ն չեղարկել է Դավիթ Արախամիայի, Լիզա Յասկոյի և Ալեքսեյ Գոնչարենկոյի դիվանագիտական ​​անձնագրերը

12:28, 06.08.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Ռադայի հարյուրավոր պատգամավորների, այդ թվում՝ Դավիթ Արախամիայի, Լիզա Յասկոյի և Ալեքսեյ Գոնչարենկոյի դիվանագիտական ​​անձնագրերը։

Ինչպես գրում է ուկրաինական «Ունյան» գործակալությունը, «նախագահ Վլադիմիր Զելենսկին զայրացած է, որ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձինք փաստաթուղթն օգտագործում են անձնական օգտագործման համար և պատերազմի ժամանակ շրջում սահմանով»։

Ըստ «Ունյանի»-ի՝ դիվանագիտական ​​անձնագրերի առգրավումը վերաբերում է օրենսդիր մարմնի այն պատգամավորներին, ովքեր գործուղումից հետո պաշտոնական փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ընդարձակ ցանկը ներառում է 225 մարդ։

Նմանատիպ