Ուկրաինան նախազգուշացնում է Հունաստանին, որ բաց ծովում ցանկացած ռուսական նավ կրկին կլինի իրենց թիրախը

13:56, 09.07.2026

Ուկրաինան նախազգուշացնում է Հունաստանին, որ բաց ծովում ցանկացած ռուսական նավ կրկին կլինի իրենց թիրախը։ Այս մասին գրում է «EURACTIV»-ը։ Դրա պատճառ է դարձել հունական Լեֆկադա կղզու մոտ տեղի ունեցած միջադեպը, որտեղ ուկրաինական ծովային անօդաչու սարք է հայտնաբերվել։

Հունական կողմի տեղեկություններով՝ հավանական թիրախը եղել է Միջերկրական ծովում գտնվող ռուսական տանկերը, սակայն անօդաչու սարքը տեխնիկական անսարքության պատճառով շարքից դուրս է եկել և վայր ընկել։ Այս փաստը հարուցել է Հունաստանի դժգոհությունը. նրանք Ուկրաինայից պաշտոնական ներողություն և երաշխիքներ են պահանջել, որ նման դեպք այլևս չի կրկնվի, քանի որ չեն ցանկանում, որ Միջերկրական ծովը վերածվի պատերազմական գոտու։

Ուկրաինան պաշտոնապես ներողություն է խնդրել պատահածի համար, սակայն, ըստ նույն տեղեկատվության, ոչ պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել ռուսական նավերի վրա հարձակումներից, եթե դա անհրաժեշտ համարի պաշտպանության համար։

Ուկրաինան նաև նշում է, որ, ըստ 1996 թվականի ուկրաինա-հունական բարեկամության պայմանագրի, նման հարցերի շուրջ նախ պետք է խորհրդակցություններ անցկացվեին, մինչդեռ, նրանց կարծիքով, Հունաստանը դա չի արել, և հարցը մեդիայում չափից ավելի է քաղաքականացվել։

Նմանատիպ