Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակել են գերիներին, ազատել են 144 ուկրաինացի գերիների, այդ թվում՝ «Ազովստալի» 95 պաշտպաններին
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակել են գերիներին, ազատել են 144 ուկրաինացի գերիների, այդ թվում՝ «Ազովստալի» 95 պաշտպաններին

Գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինան առաջին անգամ վերադարձրեց «Ազովստալ» գործարանի պաշտպաններին։ Այս մասին սոցցանցում հայտարարություն է տարածում Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

«Կայացել է գերիների հերթական փոխանակումը, որի արդյունքում ուկրաինացի 144 պաշտպան վերադարձել է տուն։ Սա ամենախոշոր փոխանակումն է Ռուսաստան լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Ազատ արձակված 144 անձանցից 95-ը «Ազովստալի» պաշտպաններ են, այդ թվում՝ «Ազովի գնդի» 43 զինծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ ազատ արձակված ուկրաինացիների մեծ մասը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Նրանք բոլորն էլ ստացել են համապատասխան շտապ բժշկական եւ հոգեբանական օգնություն։

Թողնել մեկնաբանություն