Ուկրաինան և Մոլդովան հուլիսի 14-ին կբացեն Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վեցերորդ կլաստերը
Եվրամիության 27 երկրները միաձայն համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու հարցում։
«Եվրոնյուզ»-ի (Euronews) տեղեկություններով՝ այսօր կայացած հանդիպմանը դեսպանները կողմ են քվեարկել արտաքին հարաբերությունները ներառող վեցերորդ կլաստերի բացման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշմանը։
Այս տեղեկությունը հաստատել է Իռլանդիան՝ երկիրը, որն այսժմ նախագահում է Եվրամիության խորհրդում։
Պաշտոնական արարողությունները տեղի կունենան հուլիսի 14-ին Բրյուսելում՝ առանձին-առանձին։
«Եվրոնյուզ»-ի հաղորդմամբ՝ այս որոշումից հետո չորս կլաստեր դեռևս մնում է քննարկման փուլում. երկրորդ կլաստերը (ներքին շուկա), երրորդ կլաստերը (մրցունակություն և ներառական աճ), չորրորդ կլաստերը (կանաչ օրակարգ և կայուն կապեր) և հինգերորդ կլաստերը (ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբվածություն)։
Եվրահանձնաժողովը գտնում է, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ Մոլդովան տեխնիկապես պատրաստ են դրանցից բոլորի բացմանը։
Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարում էր, որ դա հավասարազոր կլինի «արագացված անդամակցության» և կխարխլի Արևմտյան Բալկանների երկրների հետ անդամակցության բանակցությունները։