Ուկրաինան դարձավ Եվրատեսիլ 2022-ի հաղթող
Ուկրաինան դարձավ Եվրատեսիլ 2022-ի հաղթող

Իտալիայում կայացած եզրափակիչ համերգին հայտնի է դարձել Եվրատեսիլ 2022-ի հաղթողը։ Հաղթող ճանաչվեց Ուկրաինական՝ «Kalush Orchestra» խումբը՝ «Ստեֆանիա» երգով։ Հետևաբար այս երկիրը լինելու է հաջորդ Եվրատեսիլի հյուրընկալողը։

Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը` 12 միավոր, բաժին է հասել Միացյալ Թագավորությանը, որը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Ավելի ուշ Հանրային հեռարձակողը հայտարարություն է տարածել՝ կապված Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային ժյուրիի միավորների հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի ազգային ժյուրին Եվրատեսիլ երգի մրցույթում տվել է ամենաբարձր վարկանիշը՝ առաջին տեղը Ուկրաինային, ինչը նշանակում է 12 միավոր։ Այս մասին է վկայում Եվրատեսիլի կազմակերպիչներին ուղարկված նոտարական վավերացված փաստաթուղթը։ Հանրային հեռարձակողը մանրամասներ է ճշտում Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչների հետ։
Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներից եզրափակիչ են անցել 20 երկրների ներկայացուցիչներ, դրանք են Չեխիան, Ռումինիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Հայաստանը, Նիդեռլանդները, Ուկրաինան, Լիտվան, Ադրբեջանը, Բելգիան, Հունաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Լեհաստանը, Շվեդիան և Ավստրալիան։

Նրանց հետ միասին Եվրատեսիլի եզրափակիչում հաղթանակի համար պայքարում էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան։

Վրացական Circus Mircus խումբը դուրս է մնացել մրցույթի կիսաեզրափակիչից։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում խումբը կատարեց Lock Me երգը։

Եվրատեսիլի համերգների ուղիղ հեռարձակումը հեռուստադիտողներին առաջարկել է Վրաստանի Առաջին ալիքը։

Թողնել մեկնաբանություն