Ուկրաինական մեդիայի հաղորդմամբ՝ Ռուսաստանի կողմից Կրիվի Ռիհ քաղաքին իրականացված հրթիռային հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է

21:41, 04.04.2025

Ռուսաստանի կողմից Կրիվի Ռիհ քաղաքի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։

Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտարարել է, որ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել քաղաքի կենտրոնին։

«Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է բնակելի թաղամասի կենտրոնին։ Այս պահին ունենք արդեն 12 զոհ և ավելի քան 50 վիրավոր», – ասել է Ալեքսանդր Վիլկուլը։

Տեղական Telegram ալիքների հաղորդմամբ՝ հրթիռը, ամենայն հավանականությամբ, պայթել է մարդաշատ վայրում՝ սննդի օբյեկտներից մեկի մոտ։

Նմանատիպ