Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինային 50 միլիոն դոլար արժողությամբ զենքի վաճառքին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնություն է տվել Ուկրաինային 50 միլիոն դոլար արժողությամբ զինամթերքի վաճառքին, – այս մասին գրում է Kyiv Post-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ անանուն աղբյուրի տվյալներով, Թրամփի վարչակազմը, ենթադրաբար, այդ որոշման մասին արդեն տեղեկացրել է Կոնգրեսին։
Խոսքը ռազմական նշանակության ապրանքների, տեխնիկական տվյալների և որոշակի ծառայությունների վաճառքի մասին է։
Սա նմանատիպ առաջին քայլն է Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրեցին օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր և համաձայնության եկան ներդրումային հիմնադրամի ստեղծման շուրջ։