Ուկրաինական լրատվամիջոցներ - Անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 18 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 16-ը
Ուկրաինական լրատվամիջոցներ - Անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 18 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 16-ը

Անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 18 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 16-ը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ անօդաչու թռչող սարքեր են արձակվել Պրիմորսկո-Ախտարսկից և Ղրիմի հրվանդանից՝ Կիևի, Խմելնիցկիի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի և Խերսոնի մարզերի ուղղությամբ։

Օդային հարձակման հետեւանքով Խմելնիցկի շրջանում վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ։

Պաշտոնյաների խոսքով՝ տուժածների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։

Ըստ լրատվամիջոցների՝ Նիկոլաեւի մարզի վրա հարձակման ժամանակ վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, ինչի հետեւանքով հինգ շրջան մնացել է առանց էլեկտրականության։