Ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը մեկնել է Օդեսայից
Ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը մեկնել է Օդեսայից: Այս մասին տեղեկություն են տարածել թուրքական գործակալությունները։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը համակարգող շտաբի շրջանակներում բանակցություններ է վարել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում պայմանավորվել են նավահանգստից առաջին նավի մեկնման ժամի մասին։
Թուրքիայում ենթադրվում է, որ ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը Թուրքիա կժամանի օգոստոսի 2-ին, որտեղից էլ կմեկնի Լիբանան։