Ուիլյամ արքայազնը այցելել է Էստոնիայի ռազմական բազա, հանդիպել է բրիտանացի զինծառայողների հետ և տեղաշարժվել է տանկով

10:27, 22.03.2025

Մեծ Բրիտանիայի Ուիլյամ արքայազնը այցելել է Էստոնիայի ռազմական բազա, հանդիպել է բրիտանացի զինծառայողների հետ և տեղաշարժվել է տանկով։

Երկօրյա այցի ընթացքում բրիտանական գահի ժառանգորդը հանդիպել է Էստոնիայում տեղակայված մոտ 900 բրիտանացի զինծառայողի հետ, որոնք ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության և պաշտպանության շրջանակում պաշտպանում են երկիրը Ռուսաստանի սպառնալիքներից։ Նա հանդիպել և զրուցել է նաև ֆրանսիացի և էստոնացի զինվորների հետ։

Արքայազն Ուիլյամը ներկա է գտնվել ուսումնական ծրագրին և դիտել է ցուցադրված զինատեսակները։ Այցի ընթացքում նա այցելել է նաև ուկրաինացի փախստականներին։

Նմանատիպ