Առողջության համար վնասակար արտադրանք վրաց շուկայում։
Ըստ լաբորատոր հետազոտությունների՝ պարզվեց, որ Նավթլուղում գտնվող պահեստներից մեկում հայտնաբերվել է համեմունքներ, որոնք պարունակում են կապար և ներկ՝ սուդան մեկ, որը մարդու օրգանիզմի համար վտանգ է ներկայացնում և նպաստում է ուռուքային հիվանդությունների առաջացմանը։
Արտադրանքը ստուգելու ժամանակ հայտնաբերված վնասակար նյութը հետաքննության պատճառ հանդիսացավ։ Արտադրողին 3-5 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում։ Ինչպես պարզվում է, վտանգավոր արտադրանքը այսպես կոչված Նավթլուղի շուկայում էր վաճառվում, որի պատրաստման համար անգամ խոտ էին օգտագործում։ Մոնիտորինգի ևս մեկ արտակարգ փաստի հետ մեկտեղ՝ կառավարությունը համեմունքների վաճառքի կանոնները խստացնում է։
Հեղինակներ՝ Սանդրո Ջուփալակիանի, Նանա Հակոբյան, Կարեն Գասպարյան