Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է ավելի քան 200 զինվորականների և քաղաքացիական անձանց
Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է ավելի քան 200 զինվորի և խաղաղ բնակիչների,- այս մասին սոցցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և հրապարակում գերությունից վերադարձածների տեսանյութը։
«Մենք տանն ենք։ Մեր 200-ից ավելի զինվորներ և խաղաղ բնակիչներ վերադարձել են ռուսական գերությունից։ Զինվորներ, սպաներ, զինված ուժեր, ազգային գվարդիա։ Շնորհակալություն բոլորին, ովքեր, չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովրդին տուն են բերում, շնորհակալություն մեր պաշտպաններին։ Մենք ամեն ինչ կանենք՝ վերադարձնելու մեր ժողովրդին, որն այժմ գտնվում է ռուսական գերության մեջ»,- գրել է Զելենսկին։