Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ինքը Ջո Բայդենի հետ խոսել է Ավդեևկային և Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին
Հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև։ Հեռախոսազրույցի մասին տեղեկությունը տարածում է ինքը՝ Ուկրաինայի նախագահը։
«Ես զրույց եմ ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ շատ կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես՝ Ավդեևկային և Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին։ Պայքարը շարունակվում է, և այս պայքարում գլխավորն այն է, որ մենք ամեն ինչ անենք ռուսական չարիքին հաղթելու և հնարավորինս շատ ուկրաինացիների կյանքեր պաշտպանելու համար։ Ուկրաինացիները նախկինում էլ հերոսաբար կռվել են, բայց Ուկրաինան իր պատմության մեջ առաջին անգամ է հասել նման գլոբալ համերաշխության և աջակցության»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ուկրաինացի զինվորները սկսել են լքել Ավդեևկա քաղաքը, և դրա պատճառը ստեղծված օպերատիվ իրավիճակն էր։ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նույնպես ասել է, որ նրանց հետ քաշելով՝ պետք է խուսափել ուկրաինացի զինվորների շրջապատումից։