Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի միջևտեղի ունեցել հեռախոսազրույց
Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի միջևտեղի ունեցել հեռախոսազրույց

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի միջև։ Այս մասին «Twitter»-ի իր էջում գրում է Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կենտրոնացել ենք սեւծովյան հացահատիկի արտահանման վրա։ Ուկրաինան արդեն իսկ հաջողությամբ օգտագործել է այլընտրանքային ճանապարհ: Մեզ պետք են գործընկերներ, որոնք կօգնեն մեզ ուժեղացնել Օդեսայի շրջանի հակաօդային պաշտպանությունը։ Ես շնորհակալություն հայտնեցի Մեծ Բրիտանիային ամուր աջակցության համար, ներառյալ զգալի ռազմական օգնությունը»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։

Մինչդեռ, ըստ բրիտանական կառավարության ներկայացուցչի, Սունակը Զելենսկիին վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի առաջընթաց գրանցել G7 երկրների հետ՝ Ռուսաստանի սևծովյան հացահատիկի շրջափակումը հաղթահարելու հարցում։

«Նախագահ Զելենսկին տեղեկատվություն է տրամադրել Ուկրաինայի հակահարձակման և ներկայիս ռազմական կարիքների մասին, իսկ վարչապետը հայտնել է Մեծ Բրիտանիայի անսասան աջակցությունը և ողջունել Ուկրաինայի զինված ուժերի առաջընթացը մարտի դաշտում», – նշել է բրիտանական կառավարության ներկայացուցիչը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ զրույցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին և Ռիշի Սունակը քննարկել են Ռուսաստանի Դաշնության կողմից սևծովյան հացահատիկի շրջափակման ազդեցությունը Ուկրաինայի վրա, ինչպես նաև ամբողջ աշխարհում պարենային մատակարարումների վրա։