Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վիշեգորոդ, որտեղ ռուսական ուժերի հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վիշեգորոդ, որտեղ ռուսական ուժերի հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եղել է Կիևի մարզի Վիշեգորոդ քաղաքում, որտեղ նոյեմբերի 23-ին ռուսական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 30-ը, այդ թվում՝ չորս երեխա։

Ուկրաինայի նախագահը զննել է քաղաքում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով ավերված քառահարկ տունը։ Զելենսկին եկել է նաև «Անհաղթելի կետում», որոնք բացվում են Ուկրաինայի քաղաքներում: Այս կետերում քաղաքացիները կարող են տաքանալ, լիցքավորել հեռախոսները և օգտվել ինտերնետից։

«Միասին մենք կհաղթահարենք մեր երկրի համար այս դժվարին ճանապարհը, կհաղթահարենք բոլոր մարտահրավերները և անպայման կհաղթենք», – ասված է Զելենսկիի սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ։