Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լատվիա
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լատվիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լատվիա։ Երկրի արտաքին գործերի նախարար Քրիշիանիս Կարինշը հանդիպել է Զելենսկու հետ։ Ավելի ուշ Զելենսկին հանդիպել է իր լատվիացի գործընկերոջը և քննարկել տարբեր հարցեր։

Հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին չպետք է հնարավորություն տրվի սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը։

«Մենք չպետք է թույլ տանք, որ հակամարտությունը սառչի, մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանը պատրաստվի ուժեղ հակահարձակման՝ մեկ տարում, երկու, երեք, հինգ տարում։ Մինչ այդ պատերազմը պետք է ավարտվի։ Մենք չպետք է նրանց հնարավորություն տանք ավելացնել իրենց արտադրությունը, սառեցնել հակամարտությունն այս տարի, որպեսզի նրանց զինվորականները կարողանան ուժեղ պատրաստվել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին եղել է նաև Լիտվայում և Էստոնիայում։ Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Էստոնիայի նախագահը հայտարարել է, որ Տալլինը Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի չափով օգնություն կտրամադրի մինչև 2027 թվականը։