Վլադիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել ցավակցության համար
Պատմության բարդ պահերին Վրաստանը և Ուկրաինան մշտապես եղել են կողք-կողքի,- այս մասին գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում:
Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ աջակցության և ցավակցական նամակի համար:
«Վրաստանը և Ուկրաինան պատմության բարդ պահերին մշտապես եղել են կողք-կողքի: Շնորհակալ եմ Գիորգի Գախարիայից, նրա աջակցության և ցավակցելու համար»,- գրում է Զելենսկին:
Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ընկել է թռիչքից երկու րոպե անց, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 167 անձինք և անձնակազմի 9 անդամ: