Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել. Արդեն 100 օր է, մենք պաշտպանում ենք Ուկրաինան, հաղթանակը մերն է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 100-րդ օրվա կապակցությամբ իր թիմի հետ տեսաուղերձ է հրապարակել և ասել, որ Ուկրաինան հաղթելու է։
«Խմբակցության ղեկավարն այստեղ է, նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ այստեղ, Ուկրաինայի վարչապետ Շմիգալը՝ այստեղ, Պոդոլյակը՝ այստեղ, նախագահը այստեղ է։ Մեր թիմը շատ ավելի մեծ է։ Այստեղ են Ուկրաինայի զինված ուժերը, և ամենակարևորը՝ մեր ժողովուրդն այստեծ է։ Մենք արդեն 100 օր է՝ պաշտպանում ենք Ուկրաինան։ Հաղթանակը մերն է»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։