Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Կուրիլյան կղզիները ճապոնական տարածք ճանաչելու մասին հրամանագիրը
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Կուրիլյան կղզիները ճապոնական տարածք ճանաչելու մասին հրամանագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Մոսկվայի և Տոկիոյի միջև վիճելի Կուրիլյան կղզիները ճապոնական տարածք և Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված ճանաչելու մասին։

«Այսօր մենք կարեւոր, արդար, իրավաբանական առումով անբասիր, պատմական որոշում ենք կայացրել։ Ուկրաինան հաստատել է իր հարգանքը Ճապոնիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ներառյալ հյուսիսային տարածքը, որը ներկայումս օկուպացված է Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ Կիևը կոչ է անում աշխարհին նման որոշում կայացնել։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն իրավունք չունի պահանջներ ներկայացնել այս տարածքի նկատմամբ, և «դա շատ լավ գիտի ամբողջ աշխարհը»։

«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և ազատել ռուսական օկուպացիայից բոլոր այն հողերը, որոնք օկուպանտները փորձում են յուրացնել»,- ասել է Զելենսկին։

Զելենսկու կարծիքով՝ ագրեսորը պետք է պարտվի:

Հիշեցնենք, որ վիճելի կղզիները Խորհրդային Միության կազմում ընդգրկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։