Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Ջո Բայդենին
Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Ջո Բայդենին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ «BBC»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվել է Օվալաձեւ աշխատասենյակում։

Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպման ընթացքում Ջո Բայդենը խոսել է Ուկրաինայի անվտանգության հետ կապված պարտավորությունների, ինչպես նաև երկարաժամկետ խաղաղության նպատակների մասին։

Միաժամանակ, ինչպես գրում են լրատվամիջոցները, ԱՄՆ նախագահն ընդգծել է ուկրաինացի ժողովրդի և նախագահ Զելենսկու խիզախությունը։

«Նրանք ոգեշնչեցին աշխարհին։ Ամերիկացի ժողովուրդը, աշխարհը ձեր կողքին է»,- ասել է Բայդենը։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ցուցաբերած օգնության համար։

«Շնորհակալ եմ հրավերի և ԱՄՆ-ի կողմից ռուսական ահաբեկչության դեմ ուկրաինական պայքարին ցուցաբերած կարևոր օգնության համար»,- ասել է Զելենսկին։