Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ուկրաինացի նավաստիներին ազատելու համար
Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ուկրաինացի նավաստիներին ազատելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ուկրաինացի նավաստիներին ազատելու համար և նշել, որ այս որոշումը համահունչ է Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ոգուն:

Այդ մասին Ուկրաինայի նախագահը գրել է «Twitter» սոցիալական ցանցում:

«2020 թվականի նոյեմբերից մենք աշխատում ենք Վրաստանում կալանավորված ուկրաինացի նավաստիներ Յուրի Խոմիչի եւ Վլադիմիր Դյաչենկոյի ազատման համար: Այսօր Վրաստանը նրանց ազատեց բանտից: Ես շնորհակալ եմ վրացական կողմին որոշման համար, որը համահունչ է մեր երկրների ռազմավարական գործընկերների ոգուն», – գրել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահն այսօր մասնակցում է Բաթումիի միջազգային համաժողովին:

Ուկրաինայի երկու քաղաքացիներ՝ Վոլոդիմիր Դյաչենկոն և Յուրի Խոմիչը ձերբակալվել էին նոյեմբերի 28-ին՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: