Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցող հայտարարության համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին սոցցանցերի միջոցով աջակցող հայտարարության համար։
«Շնորհակալ եմ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Ուկրաինային համերաշխության և աջակցության խիստ հայտարարության համար։ Մենք ավելի ուժեղ ենք վստահելի գործընկերների հետ: Մեր բարեկամ երկրների համար, որոնք մաս են կազմում եռյակի ասոցիացիային, Եվրամիության ապագան անփոփոխ է։ Մենք համատեղ պատրաստվում ենք Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին»,- գրել է Զելենսկին Twitter-ում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։