Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ երկխոսության իմաստը տեսնում է միայն այն դեպքում, եթե բանակցությունները անցկացվեն Վլադիմիր Պուտինի հետ

16:44, 28.05.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ երկխոսության իմաստը տեսնում է միայն այն դեպքում, եթե բանակցությունները անցկացվեն Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա ասել է «Nieuwsuur»-ի հոլանդական հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Նա ձևավորեց մի պետություն, որտեղ ոչ ոք չի կարող որոշում կայացնել: Կարևոր չէ, թե ինչ է ասում նրանց արտգործնախարարը: Այս մարդիկ ոչինչ չեն նշանակում», – ասաց Զելենսկին:

Ըստ Ուկրաինայի նախագահի, նա համոզված է, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում:

«Հարցը կայանում է նրանում, թե ինչ գնով և երբ: Ինձ համար հաղթելը նշանակում է մեր բոլոր տարածքների վերադարձ: Չեմ կարծում, որ մենք կկարողանանք վերադարձնել բոլոր տարածքները ռազմական ճանապարհով: Եթե ​​մենք որոշենք դա անել, դա կարժենա մեզ հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր ուկրաինացի ցանկանում է վերադառնալ Դոնբաս եւ Ղրիմ: Կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք, թեկուզ մինչեւ փետրվարի 24-ի վիճակին, ապա հնարավոր կլինի խոսել մեր տարածքների վերականգնման մասին դիվանագիտական ​​միջոցներով », – ասաց Զելենսկին:

Նմանատիպ