Վլադիմիր Զելենսկին փոխել է Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Մասնավորապես, հուլիսի 25-ի հրամանագրերով Գրիգորի Գալագանին ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել՝ Վիկտոր Խորենկոն։
Վլադիմիր Զելենսկին Գալագանին Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար էր նշանակել 2020 թվականի օգոստոսի 25-ին։