Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինային հակահրթիռային համակարգերի մատակարարումը և Starlink ու Starshield համակարգերի ծառայությունների վերականգնումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Զելենսկիի խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել են երեք հիմնական հարցեր՝ հակաբալիստիկ հրթիռների մատակարարումը, ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների վաղ նախազգուշացման համակարգի տրամադրումը և Starlink ու Starshield ծառայությունների վերականգնումը։
«Ես խոսեցի Մարկո Ռուբիոյի հետ, դա բովանդակալից զրույց էր, որը ընդգրկեց կարևոր հարցեր։ Ես շնորհակալ եմ նրա օգնության, պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար։ Առաջինը հակաբալիստիկ հրթիռներն են, որոնք մեզ անհրաժեշտ են մարդկանց կյանքը պաշտպանելու համար, երկրորդը՝ ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների վաղ նախազգուշացումը, որը կենսական նշանակություն ունի, երրորդը՝ Starlink-ի և Starshield-ի հարցը, քանի որ դրանց աշխատանքը պետք է վերականգնվի։ Իհարկե, այս ամենը տեղի է ունենում այս սարսափելի պատերազմը դադարեցնելու և կյանքեր փրկելուն ուղղված մեր դիվանագիտական ջանքերի ֆոնին։ Մենք համաձայնեցինք, որ մոտ ապագայում կրկին կկապվենք միմյանց հետ և կփոխանակվենք թարմացված տեղեկատվությամբ», – գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին օգնելու պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Ամերիկայի բոլոր նրանց, ովքեր, նրա խոսքով, աջակցում են արդար մոտեցումներին։