Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախարարին հանձնարարել է հավաքել բանակցություններին մասնակցող մարդկանց թիմ, որոնք կքննարկեն անվտանգության համակարգի բոլոր մանրամասները գործընկերների հետ

18:19, 17.03.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին հանձնարարել է հավաքել բանակցություններին մասնակցող մարդկանց թիմ, որոնք կքննարկեն անվտանգության համակարգի բոլոր մանրամասները գործընկերների հետ։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս թիմը կմեկնի Լոնդոն և կմասնակցի ռազմական ներկայացուցիչների հանդիպմանը։

Ռազմական հրամանատարների հանդիպումը Մեծ Բրիտանիայում, ենթադրաբար, կկայանա հինգշաբթի։ Քննարկման գլխավոր թեման կլինի Ուկրաինայում խաղաղապահ ուժերի ձևավորման պլանները՝ եթե հրադադարի համաձայնություն կայանա։

Զելենսկին նաև հայտնել է, որ հանդիպել է Ումերովի և Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար Անդրեյ Հնատովի հետ, որտեղ նախագահը նրանց հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը։

Նմանատիպ