Վլադիմիր Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի 43-րդ օրվա ավարտին հրապարակված տեսաուղերձում։
«Կիևցիների հետ Ուկրաինայի մայրաքաղաք են վերադառնում դիվանագիտական ներկայացուցիչները, այլ երկրների դիվանագետները։ Թուրքիայի դեսպանատունը վերադարձել է երեկ։ Լիտվայի դեսպանը վերադարձել է այսօր։ Ավելի վաղ Սլովենիայի դեսպանատունը վերսկսել էր աշխատանքը։ Մենք անկեղծորեն երախտապարտ ենք Ուկրաինայի բարեկամներին, ովքեր դիվանագիտական ժեստերի միջոցով մեզ աջակցում են այնպես, ինչպես դա այժմ անհրաժեշտ է։ Սա խիզախություն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին կոչ է արել այլ երկրների դիվանագետներին նույնպես վերադառնալ Կիև։
«Ես սպասում եմ ձեզ հետ հանդիպման։ Բոլորի հետ, ովքեր համարձակ են: Վերադարձեք։ Սա նշանակում է, որ Կիևը Ռուսաստանի նահանգի քաղաք չէ և այն Ուկրաինայի մայրաքաղաքն է», – ասել է նա։