Վլադիմիր Զելենսկին Օլաֆ Շոլցին կոչ է արել հզոր քաղաքական քայլ կատարել և մայիսի 9-ին ժամանել Կիև
Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել կտրուկ քաղաքական քայլ կատարել և մայիսի 9-ին ժամանել Կիև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը բրիտանական վերլուծական կենտրոնում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ։
«Նրան հրավիրել են, հրավերը բաց է, որոշակի շրջան է արդեն։ Հրավիրված լինելով Ուկրաինա՝ նա կարող է, կատարելով այս շատ ուժեղ քաղաքական քայլը, մայիսի 9-ին ժամանել Կիև։ Ես չեմ բացատրել նշանակությունը, կարծում եմ՝ դուք բավականաչափ կրթված եք՝ հասկանալու համար, թե ինչու»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը խոսել է նաեւ Մարիուպոլի մասին: Նա ասաց, որ այնտեղ իրավիճակը հավասարազոր է խոշտանգումների, և որ Ռուսաստանի հետ բանակցությունները չեն կարող կայանալ, եթե քաղաքացիական անձինք կամ զինվորականները զոհվեն, երբ կարելի է նրանց ազատ արձակել:
«Ռուսները չեն հավատում, որ իրենց կարող են քրեական պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար, քանի որ նրանք միջուկային պետության ուժ ունեն։ Սա լայնամասշտաբ պատերազմի 72-րդ օրն է, և մենք դեռ չենք տեսնում դրա ավարտը, չենք զգում, որ ռուսական կողմը պատրաստ է դադարեցնել այն»,- ասել է Զելենսկին։