Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Շվեյցարիային սառեցնել ռուսական ակտիվները, որպեսզի Ուկրաինան փոխհատուցում ստանա իր տարածքների օկուպացման համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Շվեյցարիային սառեցնել ռուսական ակտիվները, որպեսզի Ուկրաինան փոխհատուցում ստանա իր տարածքների օկուպացիայի և իր դեմ ագրեսիայի համար։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով նախագահի վարչակազմի վրա։
«Ես շատ կուզենայի, որ Շվեյցարիան կարողանա արգելափակել ռուսական ակտիվները, և մենք միանգամայն արդարացիորեն փոխհատուցում ստանանք ուկրաինական տարածքների օկուպացիայի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործադրած ագրեսիայի համար», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Զելենսկին նաև Շվեյցարիայի քաղաքացիներին կոչ է արել Եվրոպային տրամադրել ճշմարտությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և դրա համար նրանց հրավիրել է Ուկրաինա՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ չարի ու բարու պայքարի հարցում չեզոքություն անհնար է։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Զելենսկին աշխատանքից ազատել էր Նիդեռլանդներում եւ Շվեյցարիայում Ուկրաինայի դեսպաններին։